News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտ է հայտնվել։ Հետաքննությունը պարզել է Ռուսլիկ մականունով անձի ինքնությունը, որը, համաձայն Զաուր Դադաեւի ցուցմունքի, զինել է հանցագործության մասնակիցներին եւ խոստացել ֆինանսավորել։  Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ գտնվող իր աղբյուրները։

Համաձայն այդ աղբյուրների՝ Քննչական կոմիտեին հաջողվել է պարզել այդ անձնավորության անունը եւ ազգանունը, սակայն այս պահին հրաժարվում է հրապարակել այդ տվյալները։ Հայտնի է միայն, որ նա մեղադրյալների հայրենակիցն է։ Նրա հանդեպ հետախուզում չի հայտարարվել, քննիչները դեռեւս փաստեր են հավաքում սպանության մեջ նրա հնարավոր մասնակցությունը ապացուցելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դադաեւը խոստովանել է, որ սպանությունը կազմակերպելու գործում իրեն օգնել է Չեչնիայի բնակիչ ոմն Ռուսիկ, որը Դադաեւին տրամադրել է ատրճանակ ու ZAZ Chance մեքենա, որի միջոցով մարդասպանը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Դադաեւի ցուցմունքից հետեւում է, որ ատրճանակը սպանությունից մի քանի ժամ անց իր մոտից վերցրել էր  Ռուսիկի ուղարկած մարդը, իսկ ինքը Ռուսիկը Դադաեւին տարել էր օդանավակայան, որտեղից էլ նա մեկնել էր  Գրոզնի։

Այս պահին Նեմցովի սպանության գործում կա 5 ֆիգուրանտ՝ Զաուր Դադաեւը, Թամերլան Էսկերխանովը, Համզաթ Բախաեւը եւ եղբայրներ Անզոր ու Շահիդ Գուբաշեւները։ Անցյալ շաբաթ Նեմցովի սպանության գործով հարցաքննվել էր «Հյուսիս» գումարտակի՝ Դադաեւի ծառայակից Ռուսլան Գերեմեեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ