News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին ճեմարանի դահլիճում «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր:

Կողմերի միջեւ կնքված հուշագիրը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում քրիստոնեական դաստիարակության առավել ակտիվ իրականացմանը, աշակերտներին Հայ Առաքելական Եկեղեցուն հաղորդ դարձնելուն, քրիստոնեական արժեքները սերմանելուն, բարոյապես հարստացած ապագա քաղաքացիներ դաստիարակելուն:

Ըստ ստորագրված հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում ստեղծվելու է «Հոգեւոր անկյուն» պաշտոնական էջը, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքները հոգեւոր-ճանաչողական տեղեկատվությամբ, կծանոթանան Հայ առաքելական եկեղեցու դերին եւ նշանակությանը, եկեղեցական տոներին, Հայ Եկեղեցու խորհուրդներին եւ հատուկ արարողություններին:

«Dasaran» կրթական ծրագրի եւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչները, արժեւորելով հոգեւոր դաստիարակության ոլորտում աշակերտների ակտիվ ներգրավվածությունը եւ ցուցաբերած հետաքրքրությունը, համաձայն փոխըմբռնման հուշագրի՝ խրախուսելու են «Հոգեւոր անկյուն» պաշտոնական էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան ու գանձարան եւ մասնակցելու ինտերակտիվ-ճանաչողական շրջայցի:

Կարեւորելով նաեւ արտացանցային տարբերակով՝ դպրոցում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցանմամբ քրիստոնեական գիտելիքների փոխանցումը եւ աշակերտների հոգեւոր իմացության ընդլայնումը, կողմերի միջեւ կնքված հուշագիրը նախատեսում է եւս մեկ ծրագրի իրականացում:

Ըստ այդ ծրագրի՝ վերոնշյալ առարկայից տարեկան կտրվածքով լավագույն ցուցանիշներ գրանցած աշակերտներին հնարավորություն կընձեռվի դառնալու մասնակիցը «Մեկ օր Մայր Աթոռում» խորագրով ինտերակտիվ շրջայցի, որի ընթացքում դպրոցականներն առավել մանրամասն կծանոթանան եկեղեցուն եւ նրա դարավոր առաքելությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ