Ավստրալիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել «Օդաչուի խցիկում 2 օդաչու» լինելու մասին օրենքը։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը։ Օդաչուներին արգելել են թռիչքի ժամանակ խցիկում միայնակ մնալ։
Թռիչքի նոր կանոնների մասին մարտի 30-ին հայտարարելու է Ավստրալիայի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարար Ուորեն Թրաը։ Օրենքը կվերաբերի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներին եւ կտարածվի բոլոր ավիաընկերությունների, այդ թվում՝ Qantas, Jetstar-ի, Virgin Australia-ի եւ Tigerair Australia-ի, վրա, գրում է Gazeta-ն։
Germanwings ավիաընկերության Airbus А320 օդանավի վթարից հետո մի քանի երկրներ, այդ թվում՝ Նոր Զելանդիան ու Կանադան անհանգստացած են թռիչքների անվտանգության հարցով եւ որոշել են օդաչուներին արգելել խցիկում միայնակ մնալ։