News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մարտի 30-ին, կհայտարարի երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Նախագահի պաշտոնի համար պայքարել են 4 թեկնածուներ, այդ  թվում գործող նախագահ Իսլամ Քարիմովը:

Հանրապետությունում ձայնի իրավունք ունի ավելի քան 200 մլն մարդ, որոնց 91 տոկոսը մասնակցել է ընտրություններին:

Քվեարկությունից հետո էքզիթ-փոլ չի անցկացվել, սակայն վերջերս կայացած հարցումները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի. ընտրողների մոտ 60 տոկոսը պաշտպանել է Քարիմովին, հաղորդում է «Ռոսիա24» հեռուստաալիքը:

Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա Ուզբեկստանի ԿԸՀ-ն հայտնում է, որ որեւէ խախտման մասին տեղեկություններ չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ