ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի համալսարանի տարածքում անհայտ անձինք կրակ են բացել, որի հետեւանքով տուժել է երկու անչափահաս: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, հայտնել է CBS հեռուստաալիքը:
Ըստ այդմ, միջադեպը տեղի է ունեցել ուսումնական հաստատության կայանատեղիում: Անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի վրա, որում եղել են 14 եւ 18 տարեկան երիտասարդներ: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական իրավիճակի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Ոստիկանությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: