News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ծագումով աբխազ  ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Օթարի Արշաբան NEWS.am-ի թղթակցի հետ զրուցել է Հայաստանի համար կարեւոր Աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին։

Ձեր կարծիքով Աբխազիան պահպանու՞մ է հետաքրքրությունն ադ նախագծի հանդեպ։

Որպես սկիզբ՝  ասեմ, որ ես ինքս պաշտպանում եմ այդ գաղափարը։ Ես աբխազ քաղաքական գործիչ չեմ, սակայն հանգամանքների բերումով ծանոթ եմ այց հարցի շուրջ Աբխազիայում տիրող տրամադրություններին։ Բոլոր քաղաքական ուժերը 2014թ. ամռանը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նշում էին, որ հաղորդակցման բացումը (նկատի ունենալով Հայաստանի հետ իրավիճակը) Ռուսաստանի եւ Աբխազիայի առջեւ դրված կարեւորագույն հարցերից մեկն է։ Հարցի շուրջ կան տարբեր դիրքորոշումներ, օրինակ, ինչպիսի հաղորդակցություն բացել՝ բեռնատար թե միայն ուղեւորատար, ինչպես ապահովել անվտանգությունը, ինչպես ձեւակերպել տրանզիտը եւ այլն։

Սակայն Աբխազիան սկզբունքորեն պատրաստ է մանրամասն ուսումնասիրել այդ հարցը եւ վերադառնալ դրա քննարկմանն արդեն գործնական հարթակում։ Դա կբխեր եւ՛ Աբխազիաի շահերից՝ որպես տարանցիկ երկիր, եւ՛ Հայաստանի եւ անգամ Վրաստանի։ Առհասարակ բոլոր նրանց, ովքեր կապված են այս հանգույցով։

Որքա՞ն սուր է դրված անվտանգության ու հնարավոր բեռների եւ ուղեւորների զննման հարցը։

Հարցը շատ սուր է դրված։  Կողքից կարող է թվալ, թե ամեն ինչ ի վերջո կախված է զուտ տեխնիկական հարցերից կամ ինչ-որ մեկի քմահաճույքներից։ Հիշենք, որ Վրաստանի կողմից Աբխազիայի հասցեին հնչեցրած մեղադրանքներից մեկը, որին հետեւեց զորքեր մտցնելը, ուղեկցվում էր պաշտոնական Թբիլիսիի այն դիրքորոշմամբ, թե Աբխազիան խոչընդոտում է բեռների ազատ տեղափոխմանը եւ մշտապես պայթեցնում է երկաթուղին։ Ասեմ, որ Աբխազիայում տեղի ունեցած 93 պայթյուններից միայն 3-ն են տեղի ունեցել այն տարածքում, որը վերահսկում էին այն ժամանակվա աբխազական ուժերը։ Մնացած 90-ը տեղի են ունեցել Գալի շրջանում, որն այն ժամանակ վերահսկվում էր Վրաստանի եւ նրա ոչ պաշտոնական մարտական ջոկատների կողմից՝  «Մխեդրիոնի», «Սպիտակ արծվի» եւ այլն։

Այդ պատճառով ներկայիս Վրաստանի դիրքորոշումը կրում է նախկին կնիքը, եթե այնտեղ հերոսացվում է այնպիսի մեկը, ինչպիսին Գեորգի Կարկարաշվիլին է (1993-199422թթ. պաշտպանության նախարար, խմբ.), ով հայտարարել էր, թե պատրաստ է 100 հազար վրացի սպանել միայն թե ոչնչացնի բոլոր աբխազներին։ Ռուսաստանում վերաբերմունքը բոլորովին այլ է։ Բավական է նշել, որ պատերազմի շատ փախստականներ օթեւան գտան Ռուսաստանում, ինչպես այսօր Ուկրաինայի հարավ-արեւելքից եկած փախստականները։

Այսուհանդերձ, որքանո՞վ են հիմնավորված հայտարարությունները, թե ամբողջ խնդիրը հարցի ձեւական կողմի  մեջ է. Վրաստանից Աբխազիայով տարանցիկ անցնող բեռները  ձեւակերպել որպես տրանզի՞տ, թե՞ ներքին ուղղություններով իրականացվող փոխադրումներ։

Այդ հարցն արդեն դրված էր ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության բանակցությունների ժամանակ։ Եվ ի ուրախություն բոլոր կողմերի՝ վաղուց արդեն լուծվել է։ Այնտեղ ընդունվեց ձեւակերպում, որը հիմա բացել այնքան էլ տեղին չէ, սակայն որը համանմանության սկզբունքով կարելի է կիրառել այս հարցի համար։ Այդ պատճառով նման հայտարարությունները խաբեբայություններ են։ Իսկ այ հարցի փաստացի կողմը՝ տրանզիտից ստացվող ֆինանսական օգուտը, հետաքրքրում է իհարկե երկու կողմին էլ։  Եվ հենց այստեղ է, որ հարցը, թե որն է տրանզիտ, որն է ներքին ուղղություն, այնքան էլ անիմաստ չէ։

Եթե կողմերը համատեղ շահագործում են «Ինգուր ՀԷԿ»-ը, ապա կարո՞ղ են արդյոք ընդհանուր լեզու գտնել երկաթուղու հարցում։ Իհարկե մեկը մյուսի հետ համեմատել չի կարելի, բայց ամեն դեպքում...

Սա համագործակցության  յուրօրինակ օազիս է՝ հաշվի առնելով այն, որ գեներացնող հզորությունները մի կողմում են, իսկ անջատիչը՝ մյուս։ Ուստի ՀԷկ-ը պատերազմի ժամանակ էլ պահպանվում էր որպես սրբություն երկու կողմերից էլ։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ օազիսը պետք է հիմա ընդլայնել երկու կողմից էլ։ Սակայն առանց Վրաստանի կողմից Աբխազիայի հանդեպ զենք չկիրառելու մասին փաստաթղթերի ստորագրման անհնար է բանակցային գործընթացը Ժնեւի ձեւաչափերից դուրս վարել։

Զրուցեց Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ