News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կապադովկիայի շրջանում հայտնաբերվել է հավանաբար երկրի ամենամեծ ստորգետնյա քաղաքը, որի թունելներում խառը ժամանակներում կարող էին թաքնվել հազարավոր տեղաբնակներ։

Ինչպես գրում է National Geographic-ը, հնագույն արտեֆակտներով ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է Կապադովկիայի կենտրոնական հատվածում շինարարություն նախագծելիս։

Նեւշեհիրի համալսարանի երկրաֆիզիկոսները ենթադրում են, որ հայտնաբերված քաղաքի մակերեսը կարող է գերազանցել 4.5 մլն  քառ. մետրը, ինչը նշանակում է, որ ստորգետնյա անցումները  կարող են լինել երկրի մակերեւույթից  առնվազն 100 մ խորության վրա։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքը կարող է 3 անգամ ավելի մեծ լինել, քան մինչ այդ Կապադովկիայում պեղած Դերինքույու քաղաքը, որի թունելներում կարող էր տեղավորվել 20 հազար մարդ։

Հնագետ Մուրադ Գուլվյազի խոսքով՝ հայտնաբերված քաղաքը լավ պաշտպանության համակարգ ունի, իսկ ներսում պահպանվել են ջրանցքները։ Այնտեղ հայտնաբերվել են նաեւ ստորգետնյա եկեղեցիներ, գրում է Informing-ը։

Իշխանությունները պլանավորում են այն դարձնել աշխարհում հնությունների ամենամեծ զբոսայգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ