Մարտի 28-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի շուկայի մոտից բերման են ենթարկել 52-ամյա Սամվել Բ.-ին, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Նա բացատրություն է տվել, որ հեռախոսը գողացել է շուկայի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը:
Կատարվում է հետաքննություն: