News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի»՝ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ սադրիչ խմբեր կային, որոնց առաջնորդում էին քաղաքի «կիսաքրեական, գողական տարրերը»: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողներին ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին:

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ հանրահավաքի մասնակիցներին սադրողները 15-22 տարեկան երիտասարդներ են եղել, մինչդեռ նրանց առաջնորդողները եղել են Շախմատի տան մոտ:

«Հանրահավաքի ժամանակ անընդհատ այդ երիտասարդները մոտենում էին հավաքվածներին, տարբեր ռեպլիկներ անում, հեռանում իրենց կառավարիչների մոտ եւ նորից վերադառնում: Իսկ այդ կառավարիչներին Գյումրիում բոլորն են ճանաչում՝ կիսաքրեական, գողական դեմքեր են»,- ասաց նա:

Լեւոն Բարսեղյանը հայտնեց, որ ինքը հանրահավաքի մեկնարկից ոստիկաններին զգուշացրել է, որ հնարավոր են սադրանքներ, պետք է խուսափելի արյունալի իրադարձություններին. «Իսկ ոստիկաններն աղոթած էշ սթայլով կանգնած էին, տավարի նման: Ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ. ոստիկաններն աղոթած էշի նման կանգնել էին եւ ոչինչ չէին անում՝ այդ լակոտներին այդտեղից հեռացնելու համար: Նույնը վերաբերվում է Շիրակի փոխոստիկանապետին, որն այդ օրը պանելից չէր տարբերվում»:

Նշենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի»՝ մարտի 28-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Գյումրիում դանակահարվել էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։

Տպել
Ամենաշատ