News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով մեղադրանք առաջադրված երիտասարդներն արտագնա աշխատանքով զբաղվողներ են: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողներին ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա հայտնեց, որ մեղադրյալների մի մասին անձամբ ճանաչում է, զրուցել է նրանց հետ եւ իր համար անհասկանալի է, թե ինչու է այդ երիտասարդներին մեղադրանք առաջադրվել:

«Այդ մարդիկ կարծես թե պատանդ վերցված լինեն: Խոպանի տոմս գնած, տոմսը հետ տված եւ այժմ տանը նստած մարդիկ են նրանք: Եթե Երեւանում ցույց է լինում օրինակ դեսպանատան առջեւ, ոստիկանները փակում են այդ կառույցի մատույցները, իսկ Գյումրիում փակեցին մի ամբողջ փողոց, փողոց, որը մեծ նշանակություն ունի ամբողջ մարզի համար: Բախումների օրն էլ ոստիկանները փողոց էին դուրս եկել՝ առանց սաղավարտների: Հենց օրինակ այն ոստիկանը, որի գլուխն էր պատռվել եւ որը հետագայում բնակարան ստացավ, չի ներկայացել, չի ասել, որ ոստիկան է»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ հունվարի 15-ին ոստիկանների գործողություններն ապօրինի են եղել, իսկ ցուցարարներն էլ ամենեւին ոստիկանին ծեծելու ցանկությամբ չեն փողոց դուրս եկել:

«Նրանք ընդամենը պաշտպանվել են: Նույնիսկ կադրերում չկան, որ այս կամ այն մեղադրյալը բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ մեղադրյալների թիվը պաշտոնապես չեն հայտնում: NEWS.am-ին, սակայն, մեղադրյալներից Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը, հայտնել է, որ նրանց թիվը 19-ն է:

Ի դեպ, մեղադրյալներից 3-ի անունն է հայտնի՝ Մնացական Ալեքսանյան, Անուշավան Հարությունյան եւ անչափահաս Սամվել Սարգսյան:

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել 2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ