News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին Երեւանում կկայանա «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց արգելքների» խորագրով քննարկումը, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները կներկայացնեն ԵՏՄ անդամ երկրների միջեւ սահմանափակումների եւ խոչընդոտների վերացման, փոխադարձ առեւտրի ոլորտում արգելքների հաղթահարման նպատակով տարվող աշխատանքները ու  կպատասխանեն Հայաստանի բիզնես ընկերության հարցերին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունը կազմակերպել են Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միությունը։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԵՏՀ մակրոտնտեսության ինտեգրման հիմնական ուղղությունների հարցով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը եւ Հայաստանի գործատուների եւ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015թ. հունվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
Ամենաշատ