News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարված Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը կարծում է, որ կճանաչի իրեն դանակահարողին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ անդամը:

Նա պատմեց, որ սասրիչների 5-6 հոգանոց խումբ էր, որը կառավարվում էր մի մարդու կողմից, հավանաբար նրանք ձվեր առան հրապարակի աջ մասում գտնվող փոքրիկ մթերային խանութից եւ նետեցին միտինգավորների վրա: «Միտինգ վարողը հորդորում էր, որ ոստիկանները իրենց ֆունկցիան կատարեն, պաշտպանեն միտինգավորներին սադրիչներից: Մի քանի քաղաքացի ոստիկաններին միացան, ես էլ ոստիկաններին միացա, նրանք արագ փախան, հեռացան: Երբ հասկացա, որ հնարավոր չէ հասնել նրանց, հետ եկա, մտածում էի ի վերջո երեխեք են, ի՞նչ պետք է բացատրել: Հետ էի վերադառնում, նկատեցի, որ նրանցից մեկին հետապնդում են ոստիկաններն եւ քաղաքացիները: Նեղ ճանապարհ էր, ձեռքերս տարածեցի, որ խոչընդոտեմ նրա ընթացքին, ես նկատեցի, որ երկու ձեռքին փայլուն բան կար, մտածեցի՝ բջջային հեռախոսներ են, հարվածեց ու փախավ»,-պատմեց Հրաչիկ Միրզոյանը:

Նա նշեց, որ նպատակ չկար կոնկրետ իրեն վնասելու, պարզապես երիտասարդը, ով մոտ մինչեւ 18 տարեկան կլիներ, վնասեց հենց իրեն, որպեսզի չխոչընդոտի փախուստին եւ չբռնվի: Նա շեշտեց, որ պետք է որ հիշի այդ երիտասարդին, առհասարակ սադրիչների խմբին բազմաթիվ տեսախցիկներ են նկարել ՀԽ պատգամավորը վստահ է, որ հանցագործին բռնելը մեկ րոպեի գործ է, եթե իհարկե, ոստիկանությանը ձեռնտու է նրան բռնել: Հրաչիկ Միրզոյանն ասաց նաեւ, որ իր առողջական վիճակը բավարար է, բժիշկները ասել են,որ շուտով կտեղափոխեն հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ դանակահարելու փաստով քրգործ է հարուցվել։ Քրգործը հարուցվել է Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ Վիրահատության ժամանակ հեռացվել էր նրա փայծաղը:  «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ