News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում կործանված Airbus-ի զոհերի ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարը կարող է կախված լինել զոհերի քաղաքացիությունից, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով փորձագետներին: Չի բացառվում, որ «արտակարգ հանգամանքներից» ելնելով, որոնց հետեւանքով տեղի է ունեցել աղետը, ավիաընկերությունը ստիպված լինի միլիոնավոր դալարներ վճարել զոհերի ընտանիքներին, ասվում է հոդվածում:

Ավիաընկերությունը պատասխանատվություն է կրում իր օդաչուի գործողությունների համար, նշում է պարբերականը եւ հավելում, որ ոչ բոլոր ընտանիքներին կարող է տրվել հավասարաչափ փոխհատուցում:

Թերթը բացատրում է, որ ԱՄՆ երեք քաղաքացիների ընտանինքներն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ գումարներ կստանան, քան այլ ուղեւորներին ընտանիքները, քանի որ ԱՄՆ-ում դատարանները սովորաբար ավելի մեծ փոխհատուցումներ են վճարում նման դեպքերում, քան Եվրոպայում, գրում է Gazeta-ն:

Մոնրեալի կոնվերնցիայի (1999) համաձայն՝ միջազգային չվերթների ժամանակ դժբախտ պատահարի դեպքում ավիափոխադրողները պետք է զոհերի հարազատներին վճարեն 170 հազարական դոլար յուրաքանչյուր անձի համար: Բայց քանի որ այս դեպքում օդաչուն դիտավորյալ է կործանման տարել օդանավը, զոհերի հարազատները կարող են ավելի մեծ փոխհատուցում պահանջել Germanwings ընկերությունից:

Փորձագետների խոսքով՝ ավիաընկերության պարտավորությունն ուղեւորներից ընտանիքների նկատմամբ կարող է հասնել մինչեւ 350 հազար դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ