News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի եւ միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցում մոտեցումների մերձեցման գործում առանցքային դեր է խաղացել ռուսական  կողմի առաջ քաշած փուլայնության եւ փոխադարձության սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի եւ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարների եւ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ ունեցած հանդիպման ավարտին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հարցով ինտենսիվ եւ առարկայական բանակցություններ են տարվել եւ էական առաջընթաց է արձանագրվել։ Կողմերը մանրամասն դիտարկել են առկա խնդիրների շուրջ քաղաքական լուծումներ եւ տեխնիկական հանգուցալուծումներ գտնելու փոխզիջումային հնարավոր տարբերակները։ Լավրովը սիրով նկատել է, որ վերջին ժամանակներս կողմերի մոտեցումները գրեթե բոլոր չլուծված խնդիրներում էականորեն մերձեցել են, եւ դրանում առանցքային դեր է խաղացել ռուսական կողմի առաջ քաշած փուլայնության ու փոխադարձության սկզբունքները, որոնք դրվել են երկխոսության հիմքում։ Լավրովը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ