News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե Մետաքսի ճանապարհի հարավկովկասյան հատվածն անցնի Հայաստանի տարածքով, դա երկրի զարգացման համար լավ հեռանկարներ կբացի։ Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա  Մկրտչյանը։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցին՝ փորձագետը նշեց, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին երկրի զարգացման լավ հեռանկար է։ «Եվ շատ լավ է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել անպայման միանալ այդ նախագծին, քանի որ դարեր շարունակ նա եղել է Մետաքսի ճանապարհի կարեւոր տարանցիկ կետը, եւ 21-րդ դարում լավ կլինի, եթե կարողանա վերականգնել տարածաշրջանում իր այդ դիրքը»,- նշել է Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հայ-չինական հարաբերությունները համագործակցության նոր մակարդակ են բարձրացել։ «Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Չինաստանի կարեւոր գործընկերը։ Քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, այդ տեսանկյունից Մետաքսի ճանապարհը ամբողջովին համատեղելի է տնտեսական գործընթացների հետ եւ կարող է ռազմավարական նշանակություն ունենալ երկրի համար»,- ընդգծել է Նաիրա Մկրտչկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-28-ը կայացավ Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապեություն։  Այցի արդյունքում ստորագրվել էր մեկ տասնյակից ավել փաստաթղթեր, որոնց թվում՝ «Հայաստանի Հանրապետության  եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման» համատեղ հռչակագիրը։ Հայաստանը ողջունել էր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու  Չինաստանի նախագահ  Սի Ձինպինի առաջ քաշած գաղափարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ