Կառավարության մոտ այսօր՝ մարտի 30-ին, վաղ առավոտից Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով լոլիկ չներկրելու պահանջով բողոքող 100-ից ավելի ջերմոցատերերի հետ հանդիպմանը գյուղնախարարար Սերգո Կարապետյանը խոստացէլ է առաջիկա երկու օրերի ընթացքում լուծում տալ նրանց խնդրին:
«Խոստացավ միջամտել, որպեսզի Թուրքիայից զարտուղի ճանապարհով լոլիկ չներկրվի: Կարծում եմ՝ վաղն արդեն դրական տեղաշարժ կունենանք: Եթե մեր պահանջը չկատարվի, նորից կհավաքվենք, այս անգամ ավելի շատով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ջերմոցատեր Ռազմիկ Համբարչյանը:
Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանի տարբեր մարզերից 100-ից ավելի ջերմոցատերեր կառավարության մոտ պահանջում էին դադարեցնել Թուրքիայից մաքսանենգ ճանապահով լոլիկի ներմուծումը, ինչը խոչընդոտում է իրենց բերքի իրացմանը: Նրանց ընդունել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը: