News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի մահարաշտրա նահանգի նախարարը մանկական տոնին ներկայացել է զենքով, հաղորդում է The Times of India-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ջալգաոն քաղաքում դպրոցականներին ուսումնական նյութեր բաժանելիս: Նահանգի ջրային պաշարների նախարար Գիրիշ Նահաջանը, որը իշխող «Բհարաթիա Ջանաթա փարթի» կուսակցության անդամ է, միջոցառման է եկել ատրճանակով եւ նման տեսքով երեխաների առջեւ ելույթ ունեցել:

Ընդդիմությանը նրան խիստ քննադատության է ենթարկել: Այսպես, նահանգի խորհրդարանի պատգամավորներից Դհանանջայ Մունդեն հայտարարել է. «Նախարարը պետք է իմանար, որ դպրոցականներին վատ օրինակ է ծառայում՝ ցուցադրաբար ներկայացնելով իր ատրճանակը»: Մահաջանն ի պատասխան նշել էր, որ ինքն ատրճանակ կրելու լիցենզիա ունի եւ ոչ մի հակաօրինական քայլ չի կատարել, հաղորդում է Lenta-ն:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ