News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության եւ հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված  ապօրինի 6 շինություններ քանդվել են:  Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք: Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը եւ շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին:

Սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ծառերի սանիտարական էտի եւ ձեւավորման աշխատանքները: Հանձնարարվել է մեկ անգամ եւս ուսումնասիրել եւ էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների եւ լուսացույցների տեսանելիությանը:

Տպել
Ամենաշատ