News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրանցի պատգամավորների կոչին չի ենթարկվելու եւ անպայման այցելելու է Իրան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովենիա մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Իրանցի պատգամավորների կոչին՝ չգնալ Իրան, քանի որ նա Եմենի հարցում Իրանին վիրավորել է, Էրդողանը պատասխանել է, թե այդ պատգամավորներն իր համար պատասխանող կողմ չեն։

«Ես խոսել եմ Եմենի տարածքային ամբողջականության օգտին եւ սխալ համարել դրսի միջամտությանը։ Իսկ Իրան այցելելու իմ ծրագրում որեւէ փոփոխություն չկա»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ իրանցի պատգամավորները Էրդողանին կոչ են արել Իրանին մեղադրանքներ ներկայացնելուց հետո չեղյալ հայտարարել ապրիլին նախատեսված այցը։ Նրանք Էրդողանից պահանջել են հետ վերցնել Իրանի հասցեին ասված խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ