News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 30-ին, ամփոփել են քաղաքացիական ծառայողների մոտիվացիան եւ աշխատանքի արտադրողականության մակարդակը բարձրացնելու նոր մեխանիզմների մշակման ուղղությամբ արված աշխատանքները:

Ինչպես տեղեկանում ենք ծառայության մամուլի բաժնից, քննարկմանը ներկայացվել է ՀՀ Կառավարության հետ մշակվելիք քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգի մասին այն հիմնական սկզբունքները կամ գաղափարները, որոնք, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կարծիքով, կապահովեն ըստ արժանիքների՝ քաղծառայողների պարգեւատումների համակարգի, կարիերային աճի կառուցակարգերի ներդաշնակ գործարկումը: ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը շեշտել է, որ հեռանկարային նպատակը զուտ աշխատանքի կատարողականի գնահատումից դեպի քաղաքացիական ծառայողների արդյունավետության, որակական ու մասնագիտական հատկանիշների համալիր գնահատմանն անցնելն է:

Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Դոնատո դե Ռոսան առանցքային է համարել քաղաքացիական ծառայողների ֆինանսական խրախուսման համար կատարողականի գնահատման համակարգի կատարելագործումը իրավական կարգավորումների ենթարկելու եւ այս հարցում ՀՀ Կառավարության հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ բարեփոխումն իրականացնելը տեւական ժամանակ է պահանջում:

Գործընթացի հաջողությունն ապահովելու եւ սահուն իրականացնելու առումով երկուստեք կարեւորվել է պիլոտային ծրագրերով առաջնոդրվելու խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ