News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե ինքը Թուրքիայից փոխհատուցում չի պահանջում, իր ուզածը հաշտությունն է։

Թուրքական Star պարբերականի հետ զրույցում Պետրոս Շիրինօղլուն պատմել է, թե իր պապը եւս 1915-ին է մահացել, երբ «մարդկանց խաբել են եւ ստիպել եղբայրն սպանի եղբորը»։

«Ես փոխհատուցում չեմ ուզում, ես միայն խաղաղություն եմ ուզում։ Ես դեմ եմ, որ 1915-ը այսքան երկարացնում են։ Պետք է այդ հարցին վերջ դրվի։ Շատ կարեւոր էր Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիայի արխիվները բաց են։ Թող պատմաբանները միջամտեն։ Թող Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները բացվեն։ Այդ դեպքում եկամուտն ավելի շատ կլինի քան փոխհատուցումից։

Ստամբուլում մեծ թվով հայաստանցիներ են անօրինական աշխատում։ Ես նրանց հարցով խոսել եմ Էրդողանի հետ, իսկ վերջինս խոստացել լուծել նրանց խնդիրները։ Հիմա Քումքափը թաղամսում հայաստանցիների երեխաների համար դպրոց կա, որտեղ ,մոտ 200 աշակերտ են սովորում։ Այլ վայրերում էլ փոքր դպրոցներ կան»,-ասել է Պետրոս Շիրինօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ