News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում սոխի բերքն անցյալ տարի կազմել է 49.8 հազար տոննա, սխտորինը՝ 12.8 հազար տոննա: Նախորդող տարվա համեմատ, սոխի բերքն ավելացելէ գրեթե 4.4 հազար տոննայով (կամ 9.7%-ով), իսկ սխտորինը կրճատվել է 0.2 հազար տոննայով (կամ 1.6%-ով): Նույն ժամանակահատվածում սոխի եւ սխտորի արտահանումն ավելացել է 1.3 հազար տոննայով (կամ 17.7%-ով):

Այդ տարվա մանրամասն տվյալները դեռեւս հրապարակված չեն, այդ պատճառով դիտարկենք նախորդող տարվա տեղեկատվությունը: 2013 թվականին սոխի եւ սխտորի ներկրման ընդհանուր ծավալում վերջինի մասնաբաժինը կազմել է 1%-ից պակաս: Այսինքն՝ մաքսային հայտարարագրերում միայն սոխի մասին է նշվում: Նկատենք, որ սխտորի միջին մաքսային գինը գրեթե 3 անգամ ավելի է, քան սոխինը. 1 կգ-ը 1.22 դոլար՝ 0.42 դոլարի դիմաց: Դա նույնպես գործոն է:

Սոխի բերքի աճի մասին պաշտոնական տվյալներից դատելով՝ դրա ներկրումը պետք է կրճատվեր: Մնում է սխտորի խնդիրը, որի բերքն աննշան կրճատվել է: Սակայն ինչպես են ներկրողներն այդքան հստակ արձագանքել այդ փաստին եւ կտրուկ կերպով ավելացրել ներկրումը՝ գաղտնիք է մնում:

Հասկանալի չէ նաեւ, թե անցյալ տարվա սոխի այդքան փայլուն բերքի պարագայում, ինչպես է մայրաքաղաքում դրա մանրածախ գինը փետրվարին աճել ավելի քան 1.3 անգամ: Եվ ինչպես է սխտորը մեկ տարում թանկացել 1.5 անգամ:

Հայտնի է, որ մեր տնտեսության ամենից արդիական խնդիրներից է ներկրման փոխարինումը: Սակայն ինչ «ներկրման փոխարինման» մասին կարելի է խոսել, երբ այդպիսի չնչին ապրանքներ ենք ներկրում:

Եթե հետ հայացք նետենք, ասենք՝ հինգ տարի, ապա ներկրման ընդհանուր ռեսուրսներում այդ ապրանքների մասնաբաժինը կրճատվել է: Սակայն անցյալ տարի այդ ցուցանիշը, ի տարբերություն նախորդող տարվա, աճել է 1 տոկոսային կետով եւ հասել 12%-ի: Եթե հաշվի առնենք միայն տեղական արտադրության ռեսուրսների ապրանքային բաժինը, ապա ներկրման տեսակարար կշիռն այդ տոկոսներից ավելի կլինի:

2014 թվականին սոխի եւ սխտորի ներկրման ծավալը հասել է գրեթե 3.8 մլն դոլարի: Առաջին հայացքից, փոքր մեծություն է՝ արտաքին առեւտրաշրջանառության հսկայական բացասական սալդոյի ֆոնին (ավելի քան 2.8 մլրդ դոլար՝ վերոնշյալ տարում): Սակայն տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր նման «մանրուքներ» իրենց անցանկալի «ներդրումն» են ունենում այդ անհավասարակշռությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ