News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, այսօր` մարտի 30-ին, կոչ արեց մասնակցել 2011թ-ի դեկտեմբերի 27-ին՝ Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման համար կազմակերպված դրամահավաքին:

«Եղիազարյան ազգանունով մեր զինվորը գնացել է հայրենիքի սահմանը պաշտպանելու և ծանր վիրավորվել է: Պետությունը 54 հազար դոլար չունի, որպեսզի տա  և այդ տղային Գերմանիայում տանեն բուժելու: Ամեն օր մորֆիի կարգի մի բան են ներարկում նրան, որպեսզի ցավազրկեն: Կոչ եմ անում բոլորին մասնակցել կազմակերպված դրամահավաքին, թե չէ սրանք ոչ մի բանով էլ չեն օգնի տղային: Նամուս չունե՞ք, ժողովուրդն է փող հավաքում, որ մեր բանակայինին օգնի, սա վիճակ չի »,-նշեց Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այս ամենը տեսնելով, երիտասարդները չեն ցանկանա գնալ բանակում ծառայելու:

«Լա՞վ եք պատկերացնում այն պատանուն, որը պետք է գնա վաղը բանակ ու տեսնում է կոկորդը ծակ Եղիազարյանի լուսանկարը, որն անօգնական պառկած է ու պետությունը չունի 54 հազար դոլար, որպեսզի բուժի նրան: Այն էլ այն պետությունը, որը գիշեր-ցերեկ զբաղված է թալանով: Սա է մեր իշխանությունը, սրանք խոպանում են գտնվում»,-ասաց Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն արդեն ավելի քան 3 տարի միայնակ տեղաշարժվել չի կարողանում. հակառակորդի գնդակը վնասել է Գեւորգի ողերն ու ողնուղեղը: Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ