Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահները մայիսին կարող են քննարկել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնեսական հանձնաժողովի նախարար Անդրեյ Սլեպնեւը։
«Մենք այս պահին որոշում կայացնելու լուրջ փուլում ենք գտնվում։ Այդ մասին կհայտարարվի առաջիկայում։ Մենք Եվրասիայի խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի միավորման հնարավորություններ ենք տեսնում, ավելի կոնկրետ՝ մեր եվրասիական միության եւ ՉԺՀ առաջ քաշած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնությունը»,- մեջբերում է Սլեպնեւի հայտարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ կողմերը հասկանում են այդ հարցերում համագործակցելու անհրաժեշտությունը։
«Այս պահին մենք բավական լուրջ հայտարարություններ ենք նախապատրաստում, որոնց մասին նախագահները կհայտարարեն մայիսին»,- եզրափակեց Սլեպնեւը։