Մոսկվայում՝ Հայրենական Մեծ պատերազմի թանգարանի Խոնարհության լեռան վրա, կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես։ Այս մասին մարտի 30-ին լրագրողներին հայտարարել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայ Դեմոյանը։ Ցուցահանդեսը կկայանա թանգարանի կենտրոնական սրահում՝ ապրիլի 20-23-ը։
Ցուցահանդեսը կրելու է «Ռուսական հայացք Հայոց ցեղասպանությանը» անվանումը եւ ներկայացնելու է Ցեղասպանության մասին ռուսական փաստաթղթերի եւ արձագանքների մեծ ցուցադրություն։ «Նման մասշտաբի ցուցադրությամբ մենք Ռուսաստանում առաջին անգամ են հանդես գալու։ Համանման ցուցահանդեսներ կկազմակերպվեն ողջ Ռուսաստանով»,- հավելել է նա։