News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թռչնի որսի գնալու ժամանակ անզգուշությամբ մահ պատճառելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականին մարտի 11-ին Արագածոտնի մարզի բնակիչ Ա.Անտոնյանը մի քանի այլ անձանց հետ գնացել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք՝ թռչնի որսի: Ա.Անտոնյանն իր հետ վերցրել է «ԻԺ-54» մոդելի որսորդական ողորկափող, երկփողանի հրացանը: Քննության տվյալներով՝ նա  ավտոմեքենայի մեջ հրացանը լիցքավորելիս հրացանի փողն անփութությամբ ուղղել է նույն ավտոմեքենայի մեջ նստած՝ իրենց հետ որսի գնացած գյուղացիներից մեկի՝ Մ.Համբարձումյանի, ուղղությամբ, լիցքավորել այն որսորդական փամփուշտներով, սակայն չի ապահովել անվտանգ լիցքավորումը, որի հետեւանքով փամփշտանոցը փակելու ընթացքում տեղի է ունեցել կրակոց: Փամփշտային մանրագնդակները դիպել են Մ.Համբարձումյանի աջ ականջի ստորին հատվածին: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական եւ միկրոմասնիկների, դատամատնադրոշմային, քրեագիտական համալիր փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ