News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը պարզաբանում է տարածել կապված վարկերի եւ տոկոսների մարումները չկատարելու իրենց կոչի հետ:

Պարզաբանման մեջ նշվում է.

««100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը կոչ էր արել մեր քաղաքացիներին դադարեցնելու բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի եւ տոկոսների մարումները մինչեւ հանցավոր ռեժիմի հեռացումը:

Սակայն որոշ լրատվամիջոցներ եւ «տնտեսական վերլուծաբաններ» փորձում են խեղաթյուրել այս կոչի իմաստը: Նրանց մեկնաբանությամբ՝ Շարժումը կոչ է անում ընդհանրապես չկատարել վարկերի եւ տոկոսների մարումները: Այդպիսի ոչ ճիշտ մեկնաբանության հիման վրա նրանք կարծիք են հայտնում, որ եթե վարկառուները չմուծեն թեկուզ մեկ ամսվա տոկոսները, որի ընդհանուր գումարը կազմում է մոտավորոպես 30 մլրդ. դրամ, ապա բանկային համակարգին կհասցվի ծանր հարված:

Վերը նշվածի հաշվառմամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը կոչ է անում վերցրած վարկերի եւ տոկոսների մարումները չկատարել մինչեւ գործող հանցավոր ռեժիմի հեռացումը, այլ ոչ թե առհասարակ: Իսկ Շարժումը ծրագրում է ռեժիմին հեռացնել շատ կարճ ժամանակահատվածում՝ ապրիլի 24-ից սկսած մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:

Ռեժիմի հեռացումից հետո վերանայվելու են գործող բոլոր վարկերի պայմանները, իջեցվելու են բարձր տոկոսադրույքները, վերացվելու են տույժերն ու տուգանքները եւ հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում: Այդ ամենից հետո վարկառուները շարունակելու են մուծել իրենց վերցրած վարկերի տոկոսները եւ մայր գումարները, սակայն արդեն վերանայված պայմաններով:

Ինչը վերաբերում է բանկային համակարգին վնաս հասցնելուն, ապա ուզում ենք հիշեցնել բոլորին, որ բանկային համակարգը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գոյություն ունեցող մյուս համակարգերը, պետք է ծառայեն միայն եւ միայն ժողովրդի ու պետության շահերին: Եթե որեւէ տնտեսական համակարգ չի ծառայում այդ նպատակին, ապա այն պետք է ըստ այդմ վերափոխվի:

Այսօրվա բանկային համակարգը ծառայում է ոչ թե ժողովրդի եւ պետության, այլ բացառապես բանկերի սեփականատերերի շահերին, որոնց զգալի մասը կապ ունեն ռեժիմի հետ եւ նրա հովանավորությամբ կեղեքում են մեր ժողովրդին ու քայքայում երկրի տնտեսությունը:

Ուստի ռեժիմի հեռացումից հետո այս վիճակը պետք է փոխվի: Բանկային օրենսդրությունը կվերանայվի, կվերացվի ավելի քան 20 տարի գործող ներկայիս կեղեքիչ ու վաշխատուական  բանկային համակարգը եւ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց պարագայում բանկերը կդառնան տնտեսությանը սպասարկող օղակ եւ կօգնեն կայացնել ու զարգացնել բիզնեսը, ինչպես նաեւ լուծել ֆինանսատնտեսական պրոբլեմները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ