Համացանցում մեծ տարածում է ստանում հուզիչ մի տեսանյութ, որը նկարահանվել է Հնդկաստանում:
Հոլովակում երեւում է, թե ինչպես է մայր փիղը 11 ժամ շարունակ փորձում փրկել փոսի մեջ հայտնված իր փոքրիկին: Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր պատմությունը, եթե փրկարարներն օգնությամբ չհասնեին հոգատար եւ ուժասպառ մորը:
Ըստ Daily Mail-ի, կենդանիների շուրջ մարդկանց մեծ խումբ է հավաքվել: Դեպքի վայր հասած փրկարարները ցրել են ամբոխին եւ անցել փղիկին փոսից դուրս բերելու գործողությանը: