Lufthansa ավիաընկերությանը պատկանող, Պեկին-Մյունխեն թռիչքն իրականացնող Airbus 340 օդանավը Երեւանի ժամանակով 14.47-ին, հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրեն Դմիտրի Տյուխտինին:
Օդանավի անձնակազմի փոխանցմամբ, ուղեւորներին մեկի ինքնազգացողությունը վատացել է, սրտի նոպայի կասկած է առաջացել: «Օդանավակայանի բժիշկները հիմա գտնվում են օդանավում»,-հավելել է Տյուխտինը: