News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է անվտանգության քաղաքականություն վարի ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ նրա հետ։ Այս մասին մարտի 30-ին Հելսինկիում  հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Մերկելը նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ ընդունած պատժամիջոցները ազդում են բոլոր երկրների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ռուսաստանը չի պաշտպանում ընդհանուր մոտեցման սկզբունքը։ Այդ պատճառով մենք որոշել ենք համաձայնեցնել մեր գործողությունները եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել։  Թեեւ դրանք ազդեցություն են ունենում բոլոր երկրների վրա»,- նշել է կանցլերը։

Միաժամանակ Մերկելը հավելել է, որ Եվրամիությունը պետք է անվտանգության քաղաքականություն վարի ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ նրա հետ։ «Երբ ավարտվեց Սառը պատերազմը, եւ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, մենք Ռուսաստանին շարունակում էինք դիտարկել որպես գործընկեր։ Փորձել ենք համագործակցել նրա հետ տնտեսական ոլորտում, մենք փոխադարձ կախվածություն ունենք էներգետիկ ռեսուրսների մատակարարման ոլորտում։ Սակայն ինչը փոխվեց այն բանից հետո, երբ մենք տեսանք  Վրաստանում եւ Արեւելյան Ուկրաինայում կատարվող դեպքերը»,- եզրափակել է Անգելա Մերկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ