Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտարարել է, որ Եվրասիաական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 2 ամսվա ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին պլանավորվում է գործարկել առաջին նախագիծը, ինչը թույլ կտա ընդլայնել Վիետնամի շուկա դուրս գալու հնարավորությունը։
«Իհարկե սա լուրջ նախաձեռնություն է, այն հաշվարկվել է ամենայն ուշադրությամբ՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Սակայն ընդհանուր առմամբ մենք բալանս ենք գտել, որը համաձայնում է բոլոր ոլորտներին, եւ մենք որեւէ էական ռիսկ չենք տեսնում, որը կարող է հանգեցնել անցանկալի արդյունքի»,- ասել է Սլեպնեւը։