Մարտի 28-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Մխիթար Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Աշտարակի ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 36-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը` իր վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: