Մարտի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, որը մարտի 30-ին, ժամը 02.45-ին, Միրաք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: