News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիում  մարտի 28-ին «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ մասնակիցների վրա ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ա. Պետրոսյանի, Ն. Մխլաչյանի, Ա. Մարկոսյանի, Գ. Աբրահամյանի և Ա. Գեւորգյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգքրի 180.1 հոդվածի 15-րդ կետի հատկանիշներով՝ հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգը խախտելը: Այս արարքը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով:

 Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ Վիրահատության ժամանակ հեռացվել էր նրա փայծաղը:  «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու:

Տպել
Ամենաշատ