News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քենիական ակտիվիստները հինգ նկարազարդված էշ են դուրս բերել Նայրոբիի փողոցներ՝ բողոքելով երկրում կոռուպցիայի դեմ:

Կենդանիների վրա հետեւյալ գրությունն է եղել. «Կոռուպցիան խմում է Քենիայի ամբողջ արյունը»:

Շաբաթ երկրի նախագահ Ուհուրու Քենիատան պաշտոնանկ է արել նախարարների կաբինետի չորս քարտուղարի, որոնց կասկածում են ֆինանսական խարդախության մեջ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հինգերորդ քարտուղարն ինքն է հեռացել պաշտոնից:

Առայժմ հայտնի չէ, թե ով է Նայրոբիի փողոցներ դուրս բերել էշերին, սակայն կենդանիների վրա քաղաքացիական ակտիվիստների նույն խմբի տարբերանշանը, որոնք 2013 թվականի Քենիայի մայրաքաղաք խոզեր էին բաց թողել՝ այդ կերպ դժգոհելով պատգամավորական եկամուտների չափի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ