Կամբոջայում ցույցի ժամանակ շուրջ 800 մարդ թունավորվել է անվճար բուտերբրոդից: Այս մասին գրում է The Cambodia Daily-ն:
Երեխաների շահագործման դեմ պայքարին նվիրված World Vision կազմակերպության ակցիան անցկացվել է մարտի 28-ին, Սիեմ-Ռիպում: Մասնակիցներին բուտերբրոդներ են բաժանել:
Ըստ Lenta-ի, նույն օրվա երեկոյան շուրջ 800 մարդ հոսպիտալացվել է: Բոլորն էլ բողոքել են որովայնի հատվածում ցավից, տենդից, սրտխառնոցից եւ փսխումից: Ներկայում հիվանդանոցներում դեռեւս շուրջ 120 մարդ կա: