News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս զարմանալի լուսանկարն արվել է մեքսիկական Կուերնավակա քաղաքում, Մարգարիտա Սուարեսի հուղարկավորության արարողության ժամանակ: Կենդանության օրոք բարեսիրտ կինը կանոնավոր կերպով կերակրել է թափառող շների եւ 20 կատուների:

Ըստ Misiones Online-ի, երբ վերջին հրաժեշտի արարողությունը սկսվել է, շենքն աստիճանաբար շներով է լցվել: Զարմացած մարդկանց հայացքների ներքո նրանք սենյակ են մտել եւ պառկել դագաղի կողքին:

«Մայրս ինձ Մերիդայում էր բնակվում,- պատմել է Մարգարիտա Սուարեսի դուստրը՝ Պատրիցիա Ուրուտիա,- բայց երբ առողջությունը սկսեց վատանալ, փոխադրվեց Կուերնավակա: Ցանկանում էր այնտեղ առողջանալ, բայց, ցավոք, չհաջողվեց: Մայրս պաշտում էր կենդանիներին: Երբ փողոցում շուն էր տեսնում, վերադառնում էր՝ կենդանուն կերակրելու համար: Նրա տանն ամեն օր 20 կատու էր մոտենում»:

Շները Մարգարիտայի տանը մնացել են մինչեւ առավոտ, մինչեւ բոլորը՝ բացի հարազատներից, չեն հեռացել: Դիակիզումից 20 րոպե առաջ նրանք սկսել են հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ