News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները կոչ են անում արտաշիրմել Ուիլյամ Շեքսպիրի մասունքները՝ նրա կյանքի մասին ավելի շատ բան իմանալու նպատակով, հաղորդում է The Telegraph-ը:

Այս գաղափարին գիտնականները եկել են Ռիչարդ III-ի ԴՆԹ հաջող անալիզից հետո: «Ես շատ շահագրգռված եմ Շեքսպիրի մասունքներն արտաշիրմելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ռիչարդ III-ի ոսկորների հաջող հետազոտությունը, մենք Շեքսպիրի ԴՆԹ անալիզում մեծ հնարավորություն ենք տեսնում»,- նշել է Յոհանեսբուրգի Վիթվաթերսրանդի համալսարանի գիտնական Ֆրենսիս Թեքերեյը, հաղորդում է Gazeta-ն:

Թեքերեյը կարծում է, որ աշխարհահռչակ դրամատուրգի ոսկորները նոր փաստեր կարող են պատմել նրա կյանքի մասին, նաեւ այն մասին, թե նա ինչ է կերել, ինչ է խմել: ԴՆԹ անալիզը կհաստատի կամ կհերքի տարածված լուրերը, թե Շեքսպիրը մարիխուանա է ծխել:

Գլխավոր փորձաքարը դասական գրողի գերեզմանին գրված տապանագիրն է, որտեղ Շեքսպիրը քառատողով խնդրում է ձեռք չտալ իր ոսկորներին: Գիտնականները չեն ցանկանում խախտել Շեքսպիրի պատգամը, սակայն համարում են, որ քանի որ քառատողում խոսք չկա ատամների մասին, կարելի է ԴՆԹ վերցնել դրանցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ