News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու տարի առաջ Հոլանդիայում պատրաստվել է արհեստական աճեցրած տավարի մսից առաջին համբուրգերը: Այս տարի գիտնականները հույս ունեն անոթում հավի միս ստեղծել:

Նախագծի ուղղությամբ աշխատում է պրոֆեսոր Ամիտ Գեֆենը՝ Թել Ավիվի համալսարանից, Գյուղատնտեսության ժամանակակից հիմնադրամի աջակցությամբ: Մկանային հյուսվածքների մանրաթելերը միավորելու փոխարեն, ինչպես այդ արել են հոլանդացի գիտնականները, Թել Ավիվի համալսարանը ծրագրում է հավի միսն աճեցնել եզակի բջիջից: Եթե խնդիրն իրականացվի, պրոֆեսոր Ամիտ Գեֆենը կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպությունից 1 մլն դոլար պարգեւ կստանա:

Ըստ Kedem-ի, հասարակության զարգացման այս փուլում անոթում մասի աճեցման տեխնոլոգիան շատ կարեւոր է: Այն թույլ կտա ֆերմաների եւ դաշտերի հողերը չօգտագործել կենդանիների համար կեր աճեցնելու համար, 82-96%-ով նվազեցնել ջրօգտագործումը եւ 96%-ով կրճատել մթնոլորտ արտանետումների քանակությունը:

Երբ 2050 թվականին Երկրի բնակչության թիվը հասնի 9 մլրդ-ի, իսկ մսի պահանջարկը կրկնակի աճի, մսի արհեստական աճեցումը քաղցի խնդիրը լուծելու լավագույն միջոցը կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ