News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մռութին Ավստրալիայի քարտեզի նմանությամբ բիծ ունեցող կատուն գրավել է Սիդնեյի Թագավորական զատկի շոուի այցելուներին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Օզ անունով երկարամազ կատուն միջոցառման մասնակիցներից է եղել:

Կատվի տիրուհին՝ Դեբորա Նյուջենթը հայտարարել է, որ Սիդնեյի միջոցառումը Օզի դեբյուտն է եղել: Նրա խոսքով, կենդանին սեւ բծով է ծնվել, բայց այն Ավստրալիայի քարտեզին ոչ անմիջապես է նմանվել:

Ըստ Gazeta-ի, դատելով լուսանկարից՝ քարտեզի կատվային տարբերակում մեկ կարեւոր բան չկա՝ Տասմանիա կղզին: Սակայն դոկտոր Ֆոսեթը պնդում է, որ ուշադիր դիտելու դեպքում Օզի կզակի մոտ կարելի է տեսնել նաեւ Տասմանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ