News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երեւան քաղաքում եւ մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի եւ Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տեւողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրեւի ուղեկցությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների  բերքի  վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաեւ  մյուս մշակաբույսերը :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ