News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության նախկին աշխատակից Տիգրան Մելքոնյանին մեղադրում են 2006-2014 թվականներին 800 հազար դոլարի չափով նվիրաբերված միջոցները վատնելու համար: Այս մասին գրում է տեղական nj.com կայքը՝ վկայակոչելով Նյու Ջերսի նահանգի ոստիկանությանը:

Դոնորների հետ բանակցությունների համար պատասխանատու Մելքոնյանը նրանց կողմից փոխանցված միջոցներն ասոցիացիաների հաշվեհամարներից իր հաշվին է ստացել: 42-ամյա Մելքոնյանը 30 հազար դոլարով ավտոմեքենա է գնել, եւս 75 հազար ծախսել է էլեկտրոնիկայի համար, որը հետագայում վերավաճառել է՝ փողերը լվանալու նպատակով:

«Կասկածյալը գումարները փոխանցել է ներդրումային այլ հաշվեհամարներին՝ հետքերը կորցնելու համար»,- պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչ Քեննեթ Էրենբերգը:

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը նշել է, որ կազմակերպությունն ուժեղացնելու է վերահսկման միջոցները՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ