News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Թուրքական ավիաուղիների»՝ հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռում ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Այդ մասին հայտնել են ավիաընկերությունից։

«Ստուգումը ցույց է տվել, որ օդանավում ռումբ չկա։ Մեր ուղեւորները կշարունակեն թռիչքը»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Թուրքական ավիաուղիներին»  (THY) պատկանող Boing 777-300ER տիպի օդանավը, որն իրականացնում էր Ստամբուլ-Սան Պաուլո չվերթը, արտակարգ վայրէջքի էր պատրաստվում օդանավում ռումբի մասին գրություն հայտնաբերվելուց հետո։

Ստամբուլ-Սան Պաուլո չվերթն իրականացնող THY-ի օդանավի օդաչուների խցիկում հայտնաբերվել էր գրություն, թե օդանավում ռումբ է գտնվում։

Օդաչուները իրավիճակի մասին հայտնել էին ավիացիայի վարչությանը եւ մոտակա քաղաքի ուղղությամբ արտակարգ վայրէջքի պատրաստվել։ Օդանավը իջել էր Կասաբլանկայի օդանավակայանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ