News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինն այս տարվա աշնանը «Հրաշալի ժամանակաշրջանի ավարտը» վերնագրով ֆիլմ է թողարկելու, որը նկարահանվել է Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի աշնանը: Աշխատանքներն արդեն ավարտել եմ»,- լրագրողներին ասել է Գովորուխինը՝ նշելով, որ նկարահանումներն արդեն ավարտված են:

Ռեժիսորի խոսքով, գործող անձանցից մեկը լրագրող է, որը շատ բանով նման է հենց Դովլաթովին: «Սյուժեի կենտրոնում Անդրեյ Լենտուլովի պատմությունն է, որին ուղղակի դատողությունների համար ստիպում են Լենինգրադից տեղափոխվել Տալլին: Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվում տեղական թերթերից մեկում»,- պատմել է ռուսաստանցի ռեժիսորը:

Ժապավենի՝ «Հրաշալի ժամանակաշրջանի ավարտը» վերնագիրը վերցվել է Դովլաթովի համանուն հոդվածից: Գլխավոր դերերում հանդես են գալու, մասնավորապես, Իվան Կոլեսնիկովը, Սերգեյ Գարմաշը, Ֆյոդոր Դոբրոնրավովը, Դմիտրի Աստրախանը:

Հիշեցնենք, որ Ստանիսլավ Գովորուխինը ֆիլմի նկարահանումները սկսել էր 2014 թվականի ամռանը: Ժապավենի հիմքում Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» նովելների հավաքածուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ