«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին: Ընկերությունը տեւական ժամանակ է՝ վնասով է աշխատում եւ հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այդ խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը:
Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում եւս որոշակի գումար է խնայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում