News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական շփման գծից շարունակում են նորանոր լուրեր ստացվել հայ զինծառայողների զոհվելու մասին: Կիրակի օրը հերթական զոհն ենք ունեցել, օրը ցերեկով մարտական դիրքում հակառակորդի կողմից խոցվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը: Ընդ որում՝ որքան կարելի է հասկանալ լրատվությունից, ադրբեջանական դիվերսիայի որեւէ փորձ չի եղել, եւ տեղի է ունեցել հեռահար դիպուկահար կրակոց:

Զինվորի մահվան հանգամանքները, ինքնին, գալիս են վկայելու, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. գործ ունենք նաեւ մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակի կամ մարտական կարգապահության պակասի հետ: Ի սկզբանե հասկանալի է, որ եթե առաջին գիծ է, ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանցի դիպուկահարներ կան եւ հարմար թիրախ գտնելուն պես նրանք կրակելու են: Եվ ուրեմն հրամանատարության առաջին խնդիրն է՝ մարտական դիրքը կառուցել, կահավորել այնպես, որ հերթապահություն իրականացնող զինվորը որեւէ կերպ տեսանելի չլինի հակառակորդի համար, որովհետեւ սա հեռահար խոցումից խուսափելու միակ եղանակն է:

Մարտական դիրքերը հիմնականում կառուցված եւ կահավորված են հենց այս սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում, անձրեւի, հալոցքի, քամու հետ հողաթմբերը մաշվում են, պաշտպանիչ վահանակները տեղից ընկնում են, խրամատի մեջ հող է լցվում, ու ստորին մակարդակը բարձրանում է, դիտակետերի քողարկումները մաշվում են, ու եթե հրամանատարական կազմը ամենօրյա ուշադրություն չի դարձնում, ժամանակին չի արձանագրում եւ լուծում այս խնդիրները, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր:

Ցանկացած զինվորական կասի, հնարավոր չէ, որ մարտական դիրքում ամեն ինչ արված լինի պատշաճ մակարդակով, եւ հակառակորդի դիպուկահարը կարողանա խոցել այնտեղ ծառայություն իրականացնող զինվորին: Եթե ինժեներատեխնիկական իմաստով ամեն ինչ կարգին է, նշանակում է կարգապահության խնդիր կա եւ կարգապահական խախտման պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, կարգապահության պակասի պատճառով է զինվորը տեսանելի դարձել հակառակորդին։ 

Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ, ցանկացած միջադեպ առանց բացառության, վկայում է մի որեւէ պրոբլեմի մասին, եւ եթե մենք պատշաճ մակարդակով այդ պրոբլեմին չարձագանքենք, հետեւանքները կլինեն աղետալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ