News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որպես լրագրող ես զգում եմ բազմաթիվ ոլորտներում մասնագետների պակասը, այդ թվում՝ փորձագետների, այսինքն՝ մարդկանց, որոնք գիտելիքների որոշակի պաշար ունենալով՝ պետք է իմաստավորեն այս կամ այն երեւույթը: Հատկապես զարմանալի է պատերազմող երկրի պարագայում ռազմական փորձագետներ գրեթե չունենալը: Բնականաբար, այդ «դատարկ տեղում» հայտնվում են մարդիկ, որոնք կյանքում որեւէ զինատեսակ չեն տեսել, բայց սկսում են ռազմական ոլորտի վերաբերյալ այնպիսի տոնով դատողություններ անել, կարծես առնվազն մարշալ Ժուկովն են:

Մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները»: Բարեբախտաբար, ոչ մեկի մտքով չի անցնում հոդված գրել կամ ասուլիս տալ՝ ներկայանալով որպես ֆիզիկոս, երկրաբան կամ մանկաբարձ, եթե համապատասխան որակավորում չունեն: Բայց քաղաքագետները Հայաստանում պարզապես վխտում են: Սովորաբար նրանք այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի գովազդն անող քարոզիչներ են: Դա բացարձակապես դատապարտելի զբաղմունք չէ, պարզապես գիտության հետ կապ չունի:

Գիտությունն, իմ պատկերացմամբ, այս կամ ոլորտի վերաբերյալ գիտելիքների մի համակարգ է, որին տիրապետելու համար անհրաժեշտ է մի քանի տարի տեւող ուսման ժամանակաշրջան: «Պողոսն ազգը կփրկի, իսկ Պետրոսը կկործանի» մակարդակի դատողությունների համար ոչ մի հատուկ գիտելիք պետք չէ: Այդ առումով ամենալավ քաղաքագետները տաքսու վարորդներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ