News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում ուժի մեջ են մտել ՌԴ-ի դեմ ընդլայնված տնտեսական պատժամիջոցները, հաղորդում է NEWS.com.au-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին:

Նախարարի խոսքով՝ պատժամիջոցները համապատասխանում են նրանց, որոնք արդեն կիրառել են ԵՄ-ն, Կանադան ու ԱՄՆ-ը, հաղորդում է Gazeta-ն:

Այս պատժամիջոցները կիրառելու որոշումը կայացվել է դեռեւս 2014-ի սեպտեմբերին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր պատժամիջոցներն արգելում են զենք, նավթագազային ոլորտի սարքավորումներ արտահանել Ռուսաստան, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվում ռուսական բանկերի համար Ավստրալիայի կապիտալի շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ