News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները նոր միջոցներ են ձեռնարկում, որոնք արգելում են օդաչուին խցիկում միայնակ մնալ։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի քաղավիացիայի գլխավոր տնօրեն Լոպես Մայերին։

Նրա խոսքով՝ այսուհետ օդաչուի խցիկում պետք է պարտադիր ներկա լինի առնվազն 2 մարդ։

Եթե օդաչուն խցիկը լքելու կարիք ունի, ապա անձնակազմի մեկ այլ անդամ պետք է անպայման նրա փոխարեն մնա  խցիկում, գրում է Gazeta-ն։

Համապատասխան փոփոխությունները մի շարք երկրներում ընդունվել են մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում Airbus A320-ի կործանումից հետո։ Օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, խցիկում մնալով միայնակ, փակել էր դուռը ու ցած իջեցրել օդանավը։ Վթարի հետեւանքով զոհվել էր 150 մարդ։

Նախօրեին  հայտնի էր դարձել որ «Խցիկում 2 օդաչու» օրենքը ընդունելու է նաեւ Ավստրալիայի  կառավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ