Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետեւանքով 21 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ վթարի հետեւանքով եւս 38 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել Պերուի հարավում:
Ավտոբուսն ընկել է անդունդը: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, հաղորդում է Gazeta-ն: